ՀՍՀ/ԿԱՐԱՉՈՆԻ
ԿԱՐԱՉՈՆԻ, Գրեչունյան (ռում. կրըչուն—ծնունդ հունգ. կարաչոնի), հայազգի ազնվական տոհմ Ռումինիայում, Հունգարիայում և Տրանսիլվանիայում, XVIII—XX դարերում: Կ-ների նախնիները Մոլդովայի Բոտոշան (այժմ՝ Ռումինիայում) քաղաքից 1716-ին գաղթել էն Հունգարիա, որտեղ հարձակվող թուրք, զորքերի դեմ մղված կռիվներում աչքի ընկնելու համար նախապապ Թեոդորը (Աստվածատուր) ավստ. կայսր Կարլոս VI-ից ստացել է (2.3.1718) ազնվականի տիտղոս: Թեոդորի հետնորդներից Քրիստափոր (խաչիկ), Նիկողայոս և Ղուկաս եղբայրները XVIII դ. առաջին քառորդին անցել են Տրանսիլվանիա, հաստատվել Գեռլայում, ընդունել կաթոլիկություն և զբաղվել առևտրով: Երկրի առևտրի զարգացմանը նպաստելու համար ավստ. կայսրուհի Մարիա Թերեզան խաչիկին ու Նիկողայոսին շնորհել է (15.6.1749) ժառանգական ազնվականության տիտղոս: Սրանց սերունդների մի մասը XVIII դ. ընթացքում տեղափոխվել է Բանատ, հաստատվել Տորոնտալի գավառում, ձեռք բերել Բեոդրա ու Բանլոկ կալվածքները, իսկ մի մասն էլ անցել է Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբրըվեն, Ռումինիայում): Հետագայում Կ-ները տարածվել են Բուդապեշտում, Կլուժում (այժմ՝ Կլուժ-Նապոկա, Ռումինիայում) և այլուր: Կ-ներից հայտնի են.
Կ. Հովհաննես (Հովհաննես Մկրտչի Գրեչունյան, 1726—20.2.1814), եկեղեցական-հասարակական գործիչ: Աստվածաբանության ու փիլիսոփայության դոկտոր: Բարձրագույն կրթությունն ստացել է Հռոմում, եղել Եղիսաբեթոլպոլսի ժողովրդապետ (հոգևոր հովիվ), ավագերեց (1766) և պատվո կանոնիկոս, առաքելական քարտուղար (1767): Հիմնադրել է (1783) Եղիսաբ եթուպոլսի Ս. Եղիսաբեթ հայոց մայր տաճարը և իր անձնական գրքերը (1500) թողել նրա գրադարանին: Կ. Էմանուել (ծն. և մահ. թթ. անոտ.), հասարակական գործիչ: Եղել է Գեոլայի ծերակուտական: Իր ծախսով Գեոլայի չքավորների համար կառուցել է (1800) անկելանոց ու հիվանդանոց («Կարաչոնյան հիմնարկություն»): 1804-ին կրթաթոշակ է նշանակել Կլուժի հոոմ. վարժարանում՝ վեց և Դյուլա Ֆեյերվարի (Ալբա Ցուլիա) սեմինարիայում՝ երկու հայ աշակերտ պահելու համար: Կ. Լասլո (1806—69), հասարակական գործիչ, 1848—49-ի հունգ. հեղափոխության մասնակից: Եղել է Տորոնտալի գավառապետ (1848—49) և Գեոլայի պատվավոր քաղաքացի: Կ. Անտալ (ծն. և մահ. թթ. անհտ.), 1848—49-ի հունգ. հեղափոխության մասնակից: Հիշվում է Արաղում (այժմ՝ Ռումինիայում) դատապարտվածների (1849) շարքում: Կ. Գվիդոն (7.8.1817—15.9.1885), հասարակական-քաղաքական գործիչ, արքունի խորհրդական: Ավստրիայի (1859) և Հունգարիայի (1874) կոմս, Բանլոկի կալվածատեր: «Կ.» անունով մրցանակաբաշխության հիմնադրամներ է ստեղծել Հունգարիայի ԳԱ-ում (1858), ազգային թատրոնի ռոճկավորների հիմնարկաթյան, երաժշտության զարգացման, չքավոր օրիորդների ամուսնության համար են: Սատարել է Գեոլայի հայրենակիցներին և ընտրվել պատվավոր քաղաքացի: Եղել է հունգար կոմպոզիտոր Ֆերենց Լիստի մտերիմ բարեկամըև 1846—47-ին ընկերակցել նրան՝ Տրանսիլվանիայի, Մոլդովայի և Վալաքիայի հյուրահամերգների ժամանակ: Կ. Յանոշ (1859—1929), պատմաբան, եկեղեցական-հասարակական գործիչ: Պրոֆեսոր (1904), Հունգարիայի ԳԱ անդամ (1905), եպիսկոպոս (1920): Եղել է Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր (1904—06): Զբաղվել է Հունգարիայի, Տրանսիլվանիայի, տեղի հայերի և կաթոլիկ եկեղեցու պատմությամբ («Բեկեշ գավառի պատմություն», 1896, «Հունգարական ազգատոհմը», 3 հ., 1900—01, «Սեկոլյների ծագումը», 1924, «Հունգարիայի եկեղեցական պատմություն», 3-րդ հրտ., 1929 ևն): Կ. Ենո Գվիդոնի (1861—1932), հասարակական-քաղաքական գործիչ, Հունգարիայի արքունի խորհրդական, պառլամենտի դեպուտատ: Եղել է Մալթայի օրդենի Բուդապեշտի ներկայացուցիչը: Հովանավորել է արվեստի գործիչներին: Կ. Ալադար (ծն.ևմահ. թթ. անհտ.), հասարակական-քաղաքական գործիչ, կոմս: 1902-ին Հունգարիայի պառլամենտի անդամ է ընտրվել Գեռլա հայաքաղաքից: Կ-ների շառավիղներն այժմ էլ ապրում են Հունգարիայի և Ռումինիայի տարբեր վայրերում: Նրանց մեջ կան հասարակական, քաղ. գործիչներ, բժիշկներ, դասախոսներ ևն:
Ս. Քոլանջյան
