Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Արշավիր Գարեգինի (Տն. 10.10.1929, Երևան), հայ սովետական երգիչ (բարիտոն): ՀՍՍՀ ժող. արտիստ (1967): 1957-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Թ. Մելիք-Շահնազարյանի դասարան), 1962—63-ին կատարելագործվել Հոոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիայում: 1955-ից Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ է: Դերերգերից են՝ Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), էսկամիլիո (Բիզեի «Կարմեն»), ԴԱ (Ա. Ռուբինշտեյնի «Դև»), Ռենատո, Ռիգոլետտո, ժերմոն (Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես», «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Մոսի (Ա. Տիգրանյանի «Անուշ»): Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Կանադայում:

Է. Կարագյուլյան