ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԲՈՐԻՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Բորիս Կարապետի (ծն. 29.4.1924, Պյատիգորսկ), հայ սովետական սեյսմոլոգ: Տեխնիկական գիտ. դր (1966), պրոֆեսոր (1971): ՍՄԿԿ անդամ 1952-ից: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստը (1948): 1974-ից ՀՍՍՀ Պետշինի շինարարության և ճարտարապետության ԳՀԻ-ի դիրեկտորի գիտական գծով տեղակալն է: Ուսումնասիրությունները վերաբերում են ինժեներական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության հարցերին: Կ. ՀՍՍՀ պետ. մրցանակի դափնեկիր է (1974):
