Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷՄՄԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Էմմա Տիգրանի (ծն. 1920, Երևան), հայ սովետական պատմաբան-ազգագրագետ: Պատմական գիտ. դր (1968): ՍՄԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1944): ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ-ի ավագ գիտաշխատող: Գրել է հայկ. ընտանեկան համայնքի, ազգակցական խմբերի ու գերդաստանի վերաբերյալ ուսումնասիրություններ:

Երկ. Հայաստանի կոլտնտեսականների ընտանիքը և ընտանեկան կենցաղը, Ե., 1963(համահեղինակ Դ. Վարդումյան): Օժիտը հայոց մեջ, Ե., 1978: Армянская семейнаяобщина, Е., 1958 Родственная группа «азг» уармян, Е., 1966.

Լ. Պետրոսյան