Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՈՎՍԵՓ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հովսեփ Ղազարի 10.4. 1892, գ. Մաիդ-Ավար (Պարսկաստանում)— 2.4.1948, Լենինգրադ, հայ հեղափոխական գործիչ, ֆիզիոթերապևտ: ՍՄԿԿ անդամ 1917-ի ապրիլից: Հեղափոխական ընդհատակյա աշխատանք է կատարել Պետրոգրադի հացթուխների միությունում՝ Յուսուֆ ծածկանունով: Ընտրվել է Պետրոգրադի բանվորների ու զինվորների դեպուտատների սովետի անդամ: Մասնակցել է Պետրոգրադի պաշտպանությանը, եղել Բաշկիրյան դիվիզիայի կոմիսար, 1926-ին ավարտել է Լենինգրադի I բժշկական ինստ-ը, 1930-ին նշանակվել ֆիզիոթերապիայի ինստ-ի դիրեկտոր, 1935-ին՝ Լենինգրադի I բժշկական ինստ-ի ֆիզիոթերապիայի ամբիոնի վարիչ: 1944-ից մինչև, կյանքի վերջը եղել է Ի. Պ. Պավլովի անվ. ֆիզիոլոգիայի ինստ-ի դիրեկտորի տեղակալ: Կ. ՍՍՀՄ ֆիզիոլոգների ընկերության անդամ էր: Գիտական աշխատանքները նվիրված են ֆիզիոլոգիայի և ֆիզիոթերապիայի հարցերին: