ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՊՈԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Պոլ (ծն. 2.8.1927, Ցին-ցինատի, Օհայոյի նահանգ, ԱՄՆ), ամերիկահայ մաթեմատիկոս, հիդրոդինամիկայի մասնագետ: Դր (1948), պրոֆ. (1955): Ավարտել է Բրաունի համալսարանը (1946): Դասավանդել է Կալիֆոռնիայի (1948—49) և Ատանֆորդի (1949— 1950) համալսարաններում: 1959-ից Նյու Յորքի համալսարանի մաթ. ամբիոնի վարիչ, 1965-ից նույն համալսարանի մաթ. ինստ-ի բաժնի վարիչ: Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությանը, լամինար հոսանքի հավասարումներին, մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներին: Անդամ է տարբեր երկրների մաթ. ընկերությունների:
