ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Սերգեյ Եսայու 25.11.1899, Կզրլ-Արվատ (այժմ՝ Թուրքմենական ՍՍՀ-ում) 9.11.1954, Երևան, գեներալ-մայոր (1942): ՍՄԿԿ անդամ 1920-ից: Ավարտել է Մ. Ֆրունզեի անվ.ռազմ, ակադեմիան (1934), Գլխավոր շտա բի ռազմ, ակադեմիային կից հրամկազմիկատարելագործման դասընթացը (1942): 1936—37-ին եղել է Հայկական 22-րդ հեծելագնդի հրամանատար, 1938—40-ին՝ ծառայել Բելոռուսական հատուկ ոազմ.օկրուգում, մասնակցել Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը: Հայրենականմեծ պատերազմի ժամանակ, 1942-ի ապրիլից, գլխավորել է Վորոնեժյան ռազմաճակատի 46-րդ հրաձգային դիվիզիան, որն աչքի է ընկել Կորոտայկի (1942), Վելիկիե նուկիի (1943), Օստրովի (1943), Տարտուի և Ռիգայի (1944) ազատագրման ժամանակ: 1945-ից գլխավորել է Առաջին բելոռուսական ռազմաճակատի 146-րդհրաձգային դիվիզիան, որը մասնակցեց Վիսլայի վրա մղված մարտերին, Վարշավայի ազատագրմանը, Օդերի գետանց մանն ու Բեռլինի գրավմանը: Ետպատերազմյան տարիներին ծառայել է Անդրկովկասյան ռազմ, օկրուգում: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի (3) շքանշաններով:
Ա. Ղարարյան
