Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏ ԱՆԴՐԻԱՆԱՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՊԵՏ ԱՆԴՐԻԱՆԱՑԻ (1630-ական թթ., Ադրիանուպոլիս— մահ. թ. անհտ.), հայ տաազրիչ-հրատարակիչ, թարգմանիչ: Սովորել է Ուշիի Ս. Սարգիս վանքի դպրոցում, վանահայր Ոսկան Երևանցու մոտ: 1661-ին վերջինս ուղարկել է Ամստերդամ, ուր ստանձնել է Ա. Էջմիածնի և Ս. Սարգսի անվ. հայկ. տպարանի ղեկավարությունը՝ լույս ընծայելով երկու Սաղմոսարան և ժամագիրք: 1664-ից աշխատել է Ամստերդամ եկած Ռսկան Երևանցու հետ, որպես նրա օգնական՝ մասնակցել է 15 անուն գրքերի, այդ թվում՝ Շարակնոցի, Աստվածաշնչի, Առաքել Դավրիժեցու Պատմության, Վարդան Այգեկցու Աղվեսագրքի հրատարակմանը: 1669-ին հայկ. տպարանը Ամստերդամից տեղափոխվել է Լիվոռնո, ուր Կ. Ա. հրատարակել է երեք կրոնական գիրք: 1672-ին Ոսկանյան տպարանը փոխադրվել է Մարսել, իսկ Կ. Ա., անջատվելով հայ հրատարակչական խմբից, մնացել է Լիվոռնոյում: Որոշ ժամանակ եղել է Լիվոռնոյի հայ համայնքի քահանա: Թարգմանած գրքերից է «Վարդապետութիւն քրիստոնեական» (Ամստերդամ, 1667):

Գրկ. Ամատունի Կ., Ոսկան վոդ. Երևանցի և իր ժամանակը, Վնտ., 1975: Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977: Ռ.իչխանյան