ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏ Ա ԵՎԴՈԿԱՑԻ
ԿԱՐԱՊԵՏ Ա ԵՎԴՈԿԱՑԻ (ծն. թ. անհտ.1477, Սիս), կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո՝ 1446-ից: Կիլիկիայի կաթողիկոսության (տես Կաթողիկոսություն Մեծի Տանն կիփկիո) հիմնադիրը: Սովորել է Մսի կաթողիկոսարանում և այնտեղ է ձեռնադրվել վարդապետ: Այնուհետև Կիրակոս Ա Վիրապեցուց ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Թոքատի (Եվդոկիա, որից և անունը) թեմակալ: Կիրակոս Ա Վիրապեցու գահընկեց լինելուց հետո մեկնել է Սիս. կաթողիկոսի նկատմամբ կիրառված բռնությունը դարձնելով պատրվակ՝ ձգտել է հայոց կաթողիկոսական աթոռը վերստին փոխադրել Սիս: Այդ նպատակով ստանալով Կիլիկիո ամիրայի հաճությունը՝ Կ. և Ե. մեկնել է Եգիպտոս (Կիլիկիան ենթակա էր եգիպտական սուլթանությանը), սուլթան Աբուսայիդ Չաքմաքից ստացել հաստատման հրովարտակ, անցել Երուսաղեմ, տեղի հայոց եպիսկոպոսությունն ու Ս. Հակոբա վանքն ազատել պարտքերից, վերադարձել Սիս և կաթողիկոսական աթոռ հիմնել Ա. Աննայի վանքում: Փորձել է հասնել Հայոց եկեղեցու իշխանապետության՝ աշխատելով ընդարձակել Սսի նորահաստատ կաթողիկոսության տարածքաիրավասության շրջանակները: Կյանքի վերջին տարիներին աթոռակից և հաջորդ է նշանակել Ստեփանոս և Սարաձորցուն (Շուղրեցի, 1477-88): Թաղվել է Մսում:
Գրկ. Թովմա Մեծոփեցի, Ցիշատակարսա, Թ., 1892: Ալիշան Ղ., Հայապատում, վնտ., 1901, էջ 575: О րմասյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914: Կյուլեսերյան Բ., Պատմություն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939: Զ. Հարությունյան
