ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏ ԲԱՂԻՇԵՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱՊԵՏ ԲԱՂԻՇԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհա.), XV դարի վերջի և XVI դարի սկզբի հայ տաղասաց, գրիչ: Ծնվել է Բաղեշում, եղել վարդապետ: Նրան երբեմն շփոթել են նույնանուն այլ անձնավորությունների հետ: Հայտնի է «Ողբ ի վերայ արշալանաց շահ Իսմայելի» ստեղծագործությամբ, գրված 1513-ին: Պահպանվել է ինքնագիրը (միակ օրինակը), որը գտնվում է Մադրիդում: «Ողբ»ի նյութը պարսից շահ Իսմայելի պատերազմներն են Հայաստանում քրդական ցեղերի դեմ: Նկարագրված են Բաղեշի բերդի գրավումը 1511— 12-ի ձմռանը և հայերի տառապանքներն այդ պատերազմում: Ողբը արժեքավոր է առավելապես պատմական առումով:
Գրկ. Ակինյան Ն., Կարապետ Վ. Բաղիշեցի, «ՀԱ», 1937, 6—8: Խաչատրյան Պ. Մ., Հայ միջնադարյան պատմական ողբեր, Ե., 1969, էշ 92—102: Ա. Ղազինյան
