Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏ ԲԵՐԿՐԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՊԵՏ ԲԵՐԿՐԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհւռ.), XV դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ: Եղել է Մինաս նկարչի շնորհալի աշակերտներից: Վասպուրականի տարբեր քաղաքներում պատկերազարդել է ձեռագրեր: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում նրա պատկերազարդած ձեռագրերից պահպանվում են ութը (1591, 1620, 2445, 4778, 4837, 5067, 6767, 7835): Ոչ բարդ հորինվածքների միջոցով ձգտել է արտահայտել թեմայի էությունից բխող տրամադրությունը: Ուժեղացնելով գույնի (որպես բովանդակության հուզական-հոգեբանական դրսևորման գործոնի) դերը, նախընտրել է կարմիրի և կապույտի հակադրությունները՝ կարմիրի գերակշռությամբ: Երբեմն էլ միայն կարմիրի բացարձակ տիրապետումով, նրա տարբեր երանգներով հասել է ծայրաստիճան լարվածության, դրամատիզմի անսովոր ուժի: Օգտագործել է նաև ոսկի:

Հ. Հակոբյան