ՀՍՀ/ԿԱՐԱՎԱԵՎԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱՎԱԵՎԱ Աննա Ալեքսանդրովնա, ծն. 15 27).12.1893, Պերմ, ռուս սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1926-ից: «Մոլոդայա գվարդիա» («Молодая гвардия») ամսագրի գլխավոր խմբագիր (1931—38): Հայրենական պատերազմի օրերին թիկունքի մարդկանց աշխատանքի մասին է «Հայրենիք» («Կրակներ», 1943, «Վազք», 1948, «Հայրենի տուն», 1950, վեպեր, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951) եռերգությունը: Հրատարակել է «Աստղային մայրաքաղաք: Ժամանակակցի նոթեր ու հուշեր» (1968) գիրքը: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Գրկ. Собр. соч., т. 1-5, М., 1957-58.
