Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՏՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՏՈՎ (Կարապետյան) Ալեքսանդր Դանիե ի 1(13).11.1882, Աստրախան—16.7.1956, Երևան, հայ երգիչ (քնարական տենոր), երաժշտական-հասարակական գործիչ: ՀՍՍՀ ժող. արտիստ (1954): 1909-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1911-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսոր Ու. Մազետտիի դասարան): Հանդես է եկել Թիֆլիսի, Պերմի, Կիեի, Բաքվի, Սարատովի օպերային թատրոններում: 1932—42-ին՝ Երևանի օպերային թատրոնի մեներգիչ: Կ-ի կատարումը առանձնանում էր երաժշտ. նուրբ արտահայտչականությամբ, ձայնի տեմբրային քնքշությամբ, անմիջականությամբ ու քնարական ջերմությամբ: Դերերգերից են՝ Ալմավիվա (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»), Հերցոգ, Ալֆրեդ (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Պինկերտոն (Պուչչինիի «Չիո-Չիոսան»), Լենսկի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Լիկով (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Շեյխ (Սպենդիարյանի «Ալմաստ»), Սարո (Տիգրանյանի «Անուշ»), Նազար, Մարոյան (Ստեփանյանի «Քաջ Նազար», «Լուսաբացին»), Հայկազ (Զաքարյանի «Մարջան»): 1939-ին մասնակցել է Մոսկվայում՝ հայ արվեստի տասնօրյակին (պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով): 1942—55-ին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դիրեկտորը:

Գրկ. Բալյան Վ., Ալեքսանդր Կարատով, Ե., 1962: Ա. Թադևոսյան