ՀՍՀ/ԿԱՐԱՐԶ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱՐԶ, Խարարզ, Գարարգ, Ղարարզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում, հին Արծն քաղաքի տեղում: 1909-ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Մ. Աստվածածին): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: Փրկվածները գաղթել են Արևելյան Հայաստան:
