Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՔԻԼԻՍԵ ՔԱՂԱՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՔԻԼԻՍԵ, Կարաքյոսե, Ղարաքիլիսե, քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բագրեվանդ գավառում, Արածանիի աջ ափին: Այժմ Ադրի վիլայեթի վարչական կենտրոնն է: Անունն ստացել է սև քարերով կառուցված հայկ. եկեղեցուց: 1909-ին ուներ 600 տուն բնակիչ, որից 350-ը՝ հայ, մնացածը՝ թուրք: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով: Առևտրի և արհեստների զարգացմանը նպաստել է Կ-ով անցնող՝ Տրապիգոնից Պարսկաստան տանող բանուկ առևտրական ճանապարհի վրա գտնվելը: Ուներ շուրջ 200 խանութ, կրպակ և արհեստանոց, որոնց կեսը պատկանում էր հայերին: Հայկ. եկեղեցին ուներ 25 կրպակ, ստացված հասույթով պահվում էր վարժարան: Կ-ի հայոց գերեզմա-նատանը կար 1721-ի արձանագրությամբ խաչքար: Ռուս, զորքերը երեք անգամ՝ 1828, 1877 և 1916-ին գրավել են Կ.: 1877—78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ շատ հայեր գաղթել են Արևելյան Հայաստան: Մնացած հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, մեծ մասը զոհվել է բռնագաղթի ժամանակ: