Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՕՂԼԱՆՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՕՂԼԱՆՈՎ Ալեքսանդր Գավրիլի, ծն. 3.1.1910, Շամախի (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ-ում) ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1967): ՍՄԿԿ անդամ 1930-ից: Ազգությամբ՝ հայ: Ավարտել է Մոսկվայի Վ. Կույբիշևի անվ. ռազմա-ինժեներական ակադեմիան (1936): 1939-ին նշանակվել է Մոսկվայի հույժ կարևոր պաշտպանական կառույցների շինարարության պետ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Մոսկվայի պաշտպանության արմ. հատվածի, 1943-ից՝ Հյուսիս-արևմտյան, II Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատների ռագմա-շինարարական վարչության պետ: 1945—61-ին ծառայել է Մերձբալթյան և Մոսկովյան ռազմ, օկրուգներում, 1964-ին ծառայել է ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության ռազմա-շինարարական գլխավոր վարչությունում: Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2, Հայրենական մեծ պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

Գրկ. Казарян А. В., Война, люди, судьбы, Е., 1977.