Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱ-ԲՈՂԱԶ-ԳՅՈԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱ-ԲՈՂԱԶ-ԳՅՈԼ (թուրք. սև-երախլիճ), Կասպից ծովի ծոց-ծովալճակը Թուրքմենական ՍՍՀ-ում: Միացած է ծովին համանուն նեղ ու ծանծաղ նեղուցով: Տարածությունը 12 հզ. կմ² է, առավելագույն խորությունը՝ 3,5 մ, աղիությունը՝ 280—305 00: Ծովային տիպի աղերի խոշորա գույն հանքավայրն է աշխարհում: Արդյունահանվում է միրաբիլիտ: