Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱ-ԿՈՅՈՒՆԼՈՒՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱ-ԿՈՅՈՒՆԼՈՒՆԵՐ (թուրք, սևախոյեր. կարա—սև եկոյուն—խոյ, ոչխար բառերից), թուրքմեն վաչկատուն, ռազմիկ ցեղախումբ: Դրոշակի վրա կրել են սև խոյի պատկեր: XIV դ. տարածվել են Մեծ Հայքի կենտրոնական և հվ. նահանգներում, Ատրպատականում: 1378-ին Կարա Մուհամմադը միավորել է Ալաշկերտում և Կոգովիտում հաստատված Կ-կ-ի բոլոր ցեղերը, ստեղծել ինքնուրույն ամիրայություն: Նրա որդին՝ Կարա Յուսուֆը, իրեն է ենթարկել Հայաստանի ու Աարպատականի մեծ մասը, 1393-ին պարտվել Լենկթեմուրից, սակայն 1405-ին վերականգնել է իր իշխանությունը, 1408-ին նվաճել Հուլավյան իշխանությանը ենթակա երկրների մեծ մասը: 1410-ին, Մշո դաշտում, պարտության մատնելով ակ-կոյունլու Կարակոյունլու Օսմանին, ամրացրել է իր պետության արմ. սահմանները, 1411-ին գրավել Բաղդաղը: Կարա Յուսուֆի որդի Իսքանդարը, ձգտելով ստեղծել կենտրոնացված պետություն, փորձել է ստանալ հայերի օժանդակությունը, իրեն հռչակել է «շահի Սրման» (թագավոր Հայոց), պետ. և զինվորական բարձր պաշտոններ է տվել հայ ֆեոդալների ներկայացուցիչներին (Սյունյաց Ամիր Ռուստամ Օրբելյան և ուրիշներ): Իսքանդարը Սեբաստիայի, Խարբերդի, Դերջանի և Արեմտյան Հայաստանի այլ վայրերի հայ բնակչությանը զանգվածային բռնագաղթով բնակեցրել է Սյունիքում և Այրարատում: 1426-ին գրավել է Մակոփ բերդը՝ վերացնելով այնտեղի հայկ. կաթոլիկ իշխանությունր: Այնուհետև հնազանդեցրել է Շիրվանշահ Խալիլուլահ I-ին: Արշավելով արմ., Լենկթեմուրի որդի Շահոուխը 1435-ին գահը հանձնել է Իսքանդարի եղբորը՝ Ջհանշահին, որի օրոք Կ-կ-հ տեոությունո հասել էիր զարգացման գագաթնակետին: Ջհանշահը 1453-ին արշավել է Թեմուրյանների պետության վրա, մի քանի տարվա ընթացքում նվաճել Իրանը: Ելնելով իր տերության շահերից՝ Ջհանշահը համեմատաբար մեղմ քաղաքականություն է վարել պետության տնտ. կյանքում կարեոր դեր կատարող հայերի վերնախավի նկատմամբ: Սերտ կապերի մեջ է եղել Աղթամարի կաթողիկոս Ջաքարիա 9-ի հետ: Օժանդակել է հայոց կաթողիկոսության գահը էշմիածնում վերահաստատելուն: Պահպանվել են Ջհանշահի, նրա կնոջ և որդու՝ Հասան-Ալիի՝ Գանձասարի կաթողիկոսների և Տաթևի առաջնորդների հոգևոր իշխանությունն ու հարկային արտոնությունները հաստատող հրովարտակներ: Կ-կ-ի պետությունը հենվում էր քոչվորական ռազմաֆեոդալական ավագանու և մահմեդական հոգևորականության վրա: Թուրքմ.ևքրդական ցեղերի առաջնորդները ժառանգական տիրության իրավունքով Կ-կ-ի սուլթանից ստացել են ընդարձակ երկրամասեր: 1467-ին ակ-կոյունլուները, Ուզուն սասանի գլխավորությամբ, ճապաղջուրի մոտ պարտության մատնելով և սպանելով Ջհանշահին, գրավել են Հայաստանը, Ատրապատականը, Ասորիքը ևն: 1468-ի հուլիսին Մարանդի դաշտում, վճռական ճակատամարտում Ջհանշահի ավագ որդի Հասան-Ալիի զորքերն անցել են Ուզուն-Հասանի կողմը, որն իր իշխանությունը տարածել է Կ-կ-ին ենթակա բոլոր երկրների վրա:

Գրկ. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս 1, կազմ. Լ. Ս. Խաչիկյան, Ե., I 955: Փափազյան Հ., Մի էջ Արևելյան Հայաստանի քաղաքական կյանքի պատմությունից, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գխո.», 1955, 8: Նույնի, Օտար տիրապետությունը Արարատյան երկրում (Ժող.), նույն տեղում, 1960, 7—8: Петрушевский И. П., Государства Азербайджана в XIV в., տես՝ Сб. статей по истории Азербайджана, в. 1, Баку, 1949.

Հ. Փափազյան