ՀՍՀ/ԿԱՐԱ-ՊԸՅԳ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱ-ՊԸՅԳ, Գարապըյգ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Անկարայի վիլայեթի Յոզղատ գավառում: XX դ. սկզբին ուներ 40 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Լուսավորիչ): Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
