Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԲ, Կառֆ, Կարփ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկանի գավառում: XX դ. սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Սիմոն): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում: