Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԲԱՆԻՈՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԲԱՆԻՈՆՆԵՐ, մոլեկուլային մասնիկներ, որոնք պարունակում են բացասական լիցքավորված եոկովալենտ ածխածնիատոմ: Ըստ տարածական կառուցվածքի տարբերում են հագեցած (ալ-կանային) և չհագեցած (ալկենային, ալկինային և արենային) Կ.: Հագեցած Կ. գտնվում են sp 3 հիբրիդացված վիճակում և ունեն բուրգի կառուցվածք: Անկայուն են և հեշտությամբ ենթարկվում են ինվերսիայի: Ալկենային (արենային) Կ. գտնվում են sp 2 հիբրիդացված վիճակում, ունեն հարթ կաոուցվածք և ագատ էլեկտրոնային զույգ՝ թալիար օրբիտալում: Կայուն են, դժվարությամբ են ենթարկվում ինվերսիայի: Ալկինային Կ. գտնվում են sp հիբրիդացված վիճակում, ունեն գծային կաոուցվածք և օժտված են մեծ կայունությամբ: Կ-ի կայունությունը կախված է նաև տեղակալիչների էլեկտրոնային և տարածական գործոններից: Կայուն Կ. են տրիֆենրլմեթիլը, ֆլուորենիլը, ցիկլոպենտադիենիլը: Վերջինիս կայունությունը պայմանավորվածէ նրա արոմատիկությամբ: Կ-ի ստացման աղբյուր են մետաղաօրգանական միացությունները, որոնք քիչ թե շատ իոնացված են: Նատրիում և կալիումօրգանական միացությունները պարունակում են իրական Կ., իսկ լիթիումի, մագնեզիումի, ալյումինի, սնդիկի և այլ մետաղների օրգ. միացությունները չեն պարունակում, չնայած տալիս են նույն ռեակցիաները: Կ-ի (որպես միջանկյալ ակտիվ մասնիկի) առաջացման միտքը կիրառվում է բազմաթիվ ռեակցիաների (Պերկինի, Ֆիտիգի, Ֆավորսկու, անիոնային պոլիմերացման են) մեխանիզմները բացատրելու ժամանակ:

Գ. Շահնազարյան