ՀՍՀ/ԿԱՐԲԻՇԵՎ
ԿԱՐԲԻՇԵՎ Դմիարի Միխայլովիչ (1880, Օմսկ—1945, Մաութհաուզեն, Ավստրիա), սովետական զորահրամանատար, ինժեներական զորքերի գեներալ-լեյտենանտ (1940): Պրոֆեսոր, ռազմ, գիտությունների դր (1941), Սովետական Սիության հերոս (16.8.1946): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ակադեմիան (1911): Մասնակցել է 1904—05-ի ռուս-ճապոնական և 1914—18-ի առաջին համաշխարհային պատերազմներին: Քաղաքացիական կռիվների ժամանակ (1918—20) ապահովել է Կոլչակի և վրանգելի զորքերի ջախջախման գործողությունների ինժեներական կողմը: 1941— 1945-ի Հայրենական մեծ պատերազմի սկզբում, ծանր վիրավոր, գերի է ընկել և տանջամահ արվել Մաութհաուզենում: Կ. գրել է ռազմագիտական աշխատություններ, մշակել ռազմ, գործողությունների ինժեներական ապահովման, ինժեներական զորքերի օգտագործման տեսության հիմունքները: Ետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով, մինչև պատերազմը՝ Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով: Կին հուշարձաններ են կանգնեցված Մաութհաուզենում, Օմսկում, Տալ՝ լինում:
Երկ.Избр. научные труды, М., 1962.
Գրկ. Солдат, герой, ученый, М., 1961.
