Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԲՅՈՒՐԱՏՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԲՅՈՒՐԱՏՈՐ (ֆրանս. carburateur), թեթև հեղուկ վառելանյութից (բենզին, կերոսին ևն) և օդից կազմված այրվող խառնուրդ պատրաստող և վառելանյութը ղոզավորող սարք՝ արտաքին խառնուրդա-գոյացումով ներքին այրման շարժիչները ևնելու համար: Կ-ում վառելանյութը փոշեցրվում է, ինտենսիվորեն խառնվում օդի հետ և գոլորշիանում: Առաջացած այրվող խառնուրդն ուղղվում է դեպի շարժիչի գլանները: