ՀՍՀ/ԿԱՐԲՈՑԻԿԼԻԿ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՐԲՈՑԻԿԼԻԿ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (լատ. carbo—ածուխ և հուն.—շրջան, օղակ), Իզոցիկլիկ միացություններ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլները պարունակում են ածխածնի ատոմներից կազմվածօղակներ (ցիկլեր): Կ. մ. տարբերվում են հետերոցիկլային միացություններից, որոնցցիկլերը րացի ածխածնից պարունակում են այլ տարրերի (Օ, N և Տ) ատոմներ, ինչպես նաև ացիկփկ միացություններից, որոնք չեն պարունակում ցիկլեր: Կ. մ. ստորաբաժանվում են արոմատիկ և ալիցիկլիկ (բենգոիդային և ոչ բենգոիդային) միացությունների: Կ. մ. լայնորեն տարածված են բնության մեշ: Նավթի մեջ գտնվող ածխաջրածինների զգալի մասը, տերպենները, մի շարք անտիբիոտիկներ, բազմաթիվ ներկեր, դեղանյութեր, միջատասպան նյութեր ևն Կ. մ. են: Կիրառվում են սինթետիկ իւեժերի, պլաստմասսաների և արժեքավոր այլ նյութերի ստացման համար:
