Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԴԻՆԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԴԻՆԱԼ (լատ. cardinalis— գլխավոր), բարձրագույն տիտղոս (Հռոմի պապից հետո) կաթոլիկ եկեղեցու աստիճանակարգում: Կ-ի տիտղոսը շնորհում է պապը, իսկ 1179-ի Լատերանի ժողովի որոշմամբ Կ-ները իրենց միջից ընտրում են պապին: Կ-ները զբաղեցնում են զանազան բարձրագույն պաշտոններ, առանձին երկրներում գլխավորում կաթոլիկ եկեղեցին: Գոյություն ունի Կ-ի երեք աստիճան՝ Կ.եպիսկոպոսի, Կ. քահանայի և Կ.սարկավագի: Մինչև XX դ. կեսը Կ. դառնալուիրավունք ունեին գերազանցապես իտալացիները: Պողոս VI պապի որոշմամբ (1970) 75-ամյա Կ. թոշակավորվում է՝ պահպանելով պատվաստիճանը: