Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԴԻՈՍԿԼԵՐՈԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԴԻՈՍԿԼԵՐՈԶ (հուն.—սիրտ և—կարծրացում), սրտամկանի ախտաբանական վիճակ, պայմանավորված է սրտամկանում շարակցական հյուսվածքի գերաճումով, որով փոխարինվում է ֆունկցիոնալ մկանայինհյուսվածքը: Կ. որպես կանոն առաջանում է սրտի որևէ քրոնիկական կամ սուր հիվանդության (պսակաձև անոթների անբավարարություն, սրտամկանի բորբոքում և ն) հետևանքով: Այն կարող է լինել տարածուն (դիֆուզ) և օջախային: Հիմնական և ամենավաղ ախտանշաններից է հևոցը: Հիվանդության զարգացմանհետ մեկտեղ ի հայտ են գալիս սրտային անբավարարության ախտանշանները՝ պա լսի հաճախացում, ոտքերի այտուց, լյարդի մեծացում, շնչարգելություն: Հաճախ խանգարվում է սրտի գործունեության ռիթմը, մեծանում են սրտի չափերը: Սրտի փականներում շարակցական հյուսվածքի աճը կարող է սրտի արատների պատճառ դառնալ: Բուժումը. սրտամկանի արյան շրջանառության լավացում (անոթալայնիչներ, հակամակարդիչներ), սրտի անբավարարության (ստրոֆանտին, դիգիտալիս, միզամուղներ) և առիթմիայի վերացում (քինիդին, նովոկաինամիդ), սննդի ռեժիմի պահպանում:

Վ. Մարտիրոսյան