ՀՍՀ/ԿԱՐԴԻՖ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԴԻՖ (Cardiff), քաղաք-կոմսություն Մեծ Բրիտանիայում: Ուելսի մայրաքաղաքը: Գտնվում է Բրիստոլի ծոցի ափին: 278,2 հզ. բն. (1971): Մտնում է Հարավ-Արևելյան Ուելսի կոնուրբացիայի մեջ: Արդ. խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց և նավահանգիստ: Զարգացած է սև մետալուրգիան, մեքենաշինությունը, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությունը: Կ-ում են գտնվում Ուելսի համալսարանի կոլեջները: Կան թանգարաններ: Պահպանվել են XI—XV դդ. ճարտ. հուշարձաններ:
