ՀՍՀ/ԿԱՐԴՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԴՅԱՆ Նադեժդա Գրիգորի (14.4. 1882, Աստրախան—20.9,1957, Երևան), հայ երգչուհի (մեցցո սոպրանո), մանկավարժ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1945): 1913-ին ավարտել է Պետերբուր-գի կոնսերվատորիան: Մինչև 1917-ը Պե-տերբուրգում հանդես է եկել որպես օպերային և համերգային երգչուհի: 1917—1921-ին ձայնամշակում է դասավանդել Աստրախանի երաժշտական դպրոցում, 1921—35-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում, 1935—57-ին՝ Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1939-ից): Աշակերտներից են՝ Մ. Լեմեշևը, L. Խաչատուրովը, Լ. Օոլովան, Լ. Լագարևան, Ե. Խաչիկյանը, Ա. Պետրոսյանը, Կ. Մարկոսյանը, Մ. Չմշկյանը, Ե. Միքայելյանը:
Կ. Մարկոսյան
