Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԻԲՅԱՆ ԾՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԻԲՅԱՆ ԾՈՎ, Կարաիբյան ծով (Caribbean sea), կիսամյակ ծով Ատլանտյան օվկիանոսում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի, Մեծ և փոքր Անտիլյան կղզիների միջև: Մակերեսը 2754 հզ. կմ² է, առավելագույն խորությունը՝ 7680 մ Ջրի միջին ջերմաստիճանը ձմռանը 25°C է, ամռանը՝ 28°C: Մակերևութային հոսանքները շարժվում են դեպի արմ. և հս-արմ., 1—3 կմ/ժամ արագությամբ: Աղիությունը՝ 360 00: Կ. ծ. Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների նավահանգիստները միացնող ամենակարճ ծովային ճանապարհն է (Պանամայի ջրանցքով): Ունի տնտ.ևստրատեգիական մեծ նշանակություն: Նավահանգիստներն են Սանտյազո դե Կուբան (Կուբա), Մարակայբոն, Լա Գուայրան (Վենեսուելա), Կոլոնը (Պանամա), Սանտո Դոմինգոն (Դոմինիկյան Հանրապետություն):