ՀՍՀ/ԿԱՐԻՆՍԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԻՆՍԿԻ Միխայիլ Իվանովիչ (1840—1917), ռուս տրամաբան, մատերիալիստ փիլիսոփա: Սովորել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայում: 1869—94-ին փիլիսոփայություն է դասավանդել Պետերբուրգի հոգևոր ակադեմիայում և այլ ուսումնական հաստատություններում: Զբաղվել է իմացաբանության և տրամաբանության հարցերով («Մտահանգումների դասակարգում», 1880, «Տրամաբանություն», 1884—1885): Աոաջարկել է մտահանգումների ինքնօրինակ դասակարգում: Փիլիսոփայության պատմությանը (հատկապես անտիկ) նվիրված աշխատությունների («Նոր փիլիսոփայության պատմության դասա-խոսություններ», 1884, «Հին փիլիսոփայության պատմության դասախոսություն-ներ», 1885) հեղինակ է:
