ՀՍՀ/ԿԱՐԻՆ ԳԱՎԱՌ
ԿԱՐԻՆ, Էրզրում, գավառ Մեծ Հտյքի Բարձր Հայք նահանգում: Հիմնականում համապատասխանում է Էրզրումի դաշտին: Անունն ստացել է Կարին քաղաքից (տես Էրզրում, քաղաք): «Աշխարհացոյց»ում հիշատակվում է որպես Բարձր Հայք նահանգի իններորդ գավառ: Հս-ից շրջապատված է Անտիպոնտական, հվ-ից՝ Այծ-պտկունք, արլից՝ Ծիրանյաց լեռնհրով: Սահմանակից էր Դերշանի, Բաբերդի, Սպերի, Թորթումի և Բսաենի գավառներին: Ընդգրկում էր Էրզրումի սարահարթը (արմ ից արլ. տարածվում է 30 կմ երկարությամբ և 10—15 կմ լայնությամբ), որն ամենաբարձրը (մոտ 2000 մ) և ամենաընդարձակն է Արեմտյան Հայաստանում: Ջրառատ է, անի խիտ գետային ցանց: Գավառը եգերող լեռներից սկիզբ է առնում Արևմտյան Եփրատը (Կարասու) իր վտակներով և դաշտը բաժանում երկու հավասար մասերի, որի կենտրոնում առատացել է եղեգնուտով ծածկված ընդարձակ ճահիճ-լիճ: Հայ մատենագիրները այն կոչել են «Կարնո շամբ», «ժողով ջուրց», իսկ Ղազար փարպեցին՝ «Ծով Կարնո» անուններով: Կարնո շամբը հարուստ էր հատկապես ջրային թռչուններով ու ձկներով: Շատ տարածված էին վայրի բադը, սագը, կարապը: Գավառում հաշվվում էր մոտ 170 տեսակ թռչուն: Կար նաև արջ, գայլ, լուսան: Կլիման խիստ ցուրտ է, ցամաքային, առողջարար: Մարահարթը ցրտության պատճառով ստացել է փոքր Ասիայի Սիբիր անունը: Ձմռանը վեց ամիս ծածկվում է ձյան հասա շերտով՝ անանցանելի դարձնելով լեռնային որոշ ճանապարհներ: Հողերը բերքառատ են, հատկապես լավ են աճում հացահատիկային բույսերը: Էրզրումի դաշտը բերքառա-սաթյամբ համարվել է Արևմտյան Հայաստանի հացահատիկային շտեմարաններից մեկը: Կ, հարուստ է նաև սառնորակ աղբյուրներով և հանքային ջրերով: Միայն Էրզրում քաղաքում հաշվվում էր մոտ 500 աղբյուր: Կ. օսմանյան թուրքերը գրավել են 1514-ին, Չալդրանի ճակատամարտից հետո: Ռուսական զորքերը երեք անգամ գրավել են (1829, 1878, 1916), բայց ստիպված վերադարձրել են թուրքերին: 1829-30-ին, Ադրիանոլպոլսի պայմանագրով, գավառից և Էրզրում քաղաքից տասնյակ հազար հայեր, թեմական առաջնորդ Կարապետ Բագրատունու գլխավորությամբ, գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և այլուր: Հայերը գաղթել են նաև 1877—78-ի ռուս-թուըքական պատերազմից հետո: 1909-ին Կ. գավառում կար 169 գյուղ, որոնցից 48-ը՝ հայաբնակ, մոտ 20 հզ. (2768 ընտանիք) բնակչությամբ: Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Վարելահողերի մեծ մասը պատկանում էր Էրզրումի թուրք աղաներին, որոնք հողը տալիս էին մշա-կնլու հայ գյուղացիներին կիսրարությամբ: Մի քանի գյուղեր միայն կարողացել էին հողը սեփականացնել (այդ թվում Ձիթող հայտնի գյուղը): Չնայած քաղ., տնտ. աննպաստ պայմաններին, Էրզրումի դաշտի հայ գյուղացին իր նյութական վիճակով փոքր-ինչ ավելի ապահովված էր հայաբնակ մյուս գավառների համեմատ: Նրա տունը աչքի էր ընկնում մաքրությամբ և գեղեցիկ կահավորությամբ, օգտագործվող իրերի բազմազանությամբ: Գավառի պատմա-աշխարհագրական, արհեստավորական և մշակութային կենտրոններից էին Էրզրում և Արծն քաղաքները: Հայտնի էր Ս. Աստվածածին կամ Հնձուց վանքը, որը Էրզրում քաղաքից գտնվում էր 16 կմ հվ-արլ., Հինձք գյուղի մոտ: Գմբեթը կարմիր քարով կառուցած լինելու համար կոչվել է Կարմիր վանք: Այս վանքը կառուցել է 4 յերսես Պարթև կաթողիկոսը: Այն հնում ունեցել է ընդարձակ կալվածներ և մեծ համբավ: Նա եղել է դպրության և ուսումնառության կենտրոն: Այդ վանքում սովորել են Անանիա Շիրակացին, Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Մագիստրոսը, Արիստակես Լաստիվերցին և ուրիշներ: Կ. գավառի հայաբնակ գյուղերը թալանվել և բնակիչները զոհվել են 1894-96-ի համիդյան ջարդերի ժամանակ: Էրզրում քաղաքի և գավառի հայությունը բռնությամբ տեղահանվեց 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրա մեծ մասը զոհվեց Կամախի կիրճում: 1916-ին ռուսական զորքերը հայ կամավորների օգնությամբ գրավեցին Էրզրում քաղաքը և գավառը: Դրանից հետո Մեծ եղեռնից փրկված կարնեցի հայերը վերադարձան հայրենի օջախները: Սակայն 1918-ին, երբ երիտթուրքերը նորից գրավեցին Կ., տեղի հայերը հայկ. զորամասերի հետ հեռացան իրենց բնակավայրերից: 1909-ի տվյալներով Կ. գավառում կար 48 հայաբնակ գյուղ. Անկաոիչ՝ 15 ընտանիք, Աշկալե՝ 34, Արծաթի՝ 30, Արշունի՝ 30, Բլուր՝ 37, Բրթոնք՝ 7, Գեդախոռ՝ 37, Գոմք՝ 45, Դինարգոմ՝ 49, Դվնիկ՝ 80, Երկան մասուր՝ 18, Երկնիստ՝ 9, էպլենդի՝ 28, Ըղտաձոր՝ 50, Թարքունի՝ 75, Թեզեգյուլ՝ 2, Թեվրիզճիք՝ 3, Թիթկիր՝ 8, Թոփալ-չավուշ՝ 35, Թուանճ 46, Իլիճե՝ 80, խաչկավանք՝ 14, Կան՝ 290, Կարա Հասան՝ 66, Կայափա՝ 8, Կարարզ՝ 100, Կեզ՝ 130, Կըգլքիլիսե՝ 30, Կրճնկոց՝ 22, Գրիչք՝ 56, Հինձք՝ 20, Ձիթող՝ 216, Դուճի՝ 6, Ճինիս՝ 65, Մեորդյուլյուք՝ 18, Մուտարկա՝ 134, Յոզպեք՝ 6, Նորշեն՝ 22, Շիփեկ՝ 45, Շխնոց՝ 60, Չիֆթլիք՝ 191, Պատիշեն՝ 34, Սալաձոր՝ 25, Սոյաթլու՝ 36, Սոուղ-Ջերմուկ՝ 41, Վերին գյուղ՝ 20, Ումուտում՝ 80, Օձնի՝ 150 ընտանիք:
Գրկ. Միրախորյան Մ., Նկարագրական ուղևորություն ի հայարնակ գավաոս Արևելյան Տաճկաստանի, մաս 1—3, ԿՊ, 1884— 1885: Երիցյան Ա., Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ., 1894: Ա—Դո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե., 1912: Քոսյան Հ., Բարձր Հայք, հ. 1, Վնն., 1925: Չարըգ Ղ., Հուշամատյան Բարձր Հայքի, Կարինատատում, Բեյրութ, 1957: Հայ ժողովրդի պատմություն, հ. 5, Ե., 1974: Մ. Դարբինյան
