ՀՍՀ/ԿԱՐԼԻԵՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԼԻԵՎ Ալթի (ծն. 1909), թուրքմեն սովետական դերասան, ռեժիսոր ՍՍՀՄ ժող. արտիստ (1955): 1931—41-ին՝ Թուրքմ. դրամատիկական թատրոնի (Աշխաբադ) դերասան, 1953—56-ին՝ գլխավոր ռեժիսոր: Լավագույն դերերից են՝ Ցարովոյ (Տրենյովի «Լյուբով Յարովայա»), Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»): 1941—1953-ին՝ Մահտումկուլիի անվ. թուրքմ. օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր: ՍՍՀՄ պետ. (1941, 1948) հ Թուրքմ. ՍՍՀ Մահտումկուլիի անվ. (1966) մրցանակների դափնեկիր:
