ՀՍՀ/ԿԱՐԼԻՍՏՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ԿԱՐԼԻՍՏՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ, դինաստիական պատերազմներ իսպանական Բուրբոնների երկու ճյուղերի միջև 1833—1840-ին և 1872—76-ին: Առաջին կ. պ. սկսվել է 1833-ի հոկա. 4-ին, Ֆերդինանդ IV թագավորի մահից հետո, երբ կարլիստները՝ բացարձակապետության կողմնակից ազնվականները, Կարլոս IV-ի որդի Դոն Կարլոս Ավագի (հանդես է եկել Կարլոս V անվամբ) գլխավորությամբ ապստամբեցին Իգաբել II-ի օրոք գահի խնամակալուհի Մարիա Կրիստինայի դեմ: Վերջինիս պաշտպանում էին բուրժուազիան Ա լիբերալ ազնվականները, որոնք 1834—43-ի հեղափոխության պայմաններում նրան հարկադրել էին համաձայնվել բուրժուալիբերալ մի շարք ռեֆորմների: Հիմնականում պարտիզանական պատերազմ մղող կարլիստները, 1837-ին 14 հզ. զորքով Մադրիդը գրավելու անհաջող փորձից հետո, 1839—40-ին դադարեցրին դիմադրությունը: 1872-ին կարւիսաները սկսեցին երկրորդ Կ. պ՝. փորձելով գահ բարձրացնել Կարլոս V-ի թոռանը՝ Կարլոս Կրտսերին (Կարլոս VII անվամբ): Վատիկանի և եվրոպական մի քանի երկրների հետադիմական շրջանների աջակցությամբ նրանք սկզբում գրավեցին Կատալոնիայի և Վալենսիայի զգալի մասը, սակայն մի շարք պարտություններից հետո, 1876-ին զենքը վայր դրեցին:
