ՀՍՀ/ԿԱՐԼՈՍ
ԿԱՐԼՈՍ (Charles), թագավորներ Ֆրանսիայում և Անգլիայում: Ֆրանսիայի թագավորներից առավել հայտնի են.
Կ. III Հասարակ (879—929), թագավոր 898—923-ին: Կարոլինգների դինաստիայից: 911-ին հարկադրված էր նորմաններին զիջել Նորմանդիայի տերիտորիան, սակայն, օգտվելով Գերմանիայում ֆեոդ, երկպառակություններից, տիրել է Լոթարինգիային: 922—23-ին ազնվականների խռովության հետևանքով գահընկեց է արվել և ցմահ բանտարկվել: Կ. V Իմաստուն (1338—1380), թագավոր 1364-ից: Վալուաների դինաստիայից: 1356—1360 և 1364-ի սկգբին (թագավոր հոր գերության շրջանում) Ֆրանսիայի ժամանակավոր կառավարիչն էր: 1357—1358-ի Փարիզի ապստամբության օրերին փախել է մայրաքաղաքից: Ժակերիայի ջախջախման և քաղաքային վերնախավի դավաճանության շնորհիվ 1358-ի ամռանը տիրել է Փարիզին: Կ. V ամրապնդել է թագավորական իշխանությունը, կարգավորել հարկային սիստեմը, վերակազմել բանակը: 1369-ին վերսկսել է Հարյուրամյա պատերազմըև 1370-ական թթ. դուրս քշել անգլիացիներին համարյա ամբողջ Ֆրանսիայից: Կ. VI Խելագար (1368—1422), թագավոր 1380-ից: Վալուաների դինաստիայից: Հոգեկան հիվանդ էր. իշխել է սոսկ անվանապես: Նրա օրոք իշխանության համար պայքարել են ֆեոդալ ազնվականների 2 խմբավորումներ՝ արմանյակներն ու բուրգինյոնները: 1420-ին Կ. VI-ին գերել են անգլիացիների դաշնակից բուրգունդական ֆեոդալները և հարկադրել ստորագրել Տրուայի պայմանագիրը, համաձայն որի գահաժառանգ է ճանաչվել Անգլիայի Հենրի V թագավորը: Կ. VII (1403—1461), թագավոր 1422-ից: Վալուաների դինաստիայից: Հակառակ Տրուայի պայմանագրի, հոր՝ Կ. VI-ի մահից հետո, իրեն թագավոր է հռչակել, սակայն փաստորեն իշխում էր միայն էուարայից հվ. ընկած տարածքում: Ժող. ազատագրական շարժման առաջնորդ ժաննա դ’Արկի օժանդակությամբ 1429-ին թագադրվել է, 1437-ին մտել Փարիզ: Կ.
VII անզկացրել է թագավորական իշխանությունն ամրապնդող մի շարք բարեփոխումներ, ստեղծել կանոնավոր բանակ, սահմանել մշտական ուղղակի հարկ: 1435-ից դադարեցրել է Գլխավոր շտատների հրավիրումը: Կ. IX (1550—1574), թագավոր 1560-ից: Վալուաների դինաստիայից: Մինչն 1570-ը փաստորեն իշխում էր մայրը՝ Եկատերինա Մեդիչին: 1570-ից հետո ցուցաբերել է որոշ ինքնուրույնություն: Մակայն զիջել է մոր ճնշմանը և համաձայնել 1572-ի Բարդուղիմեոսյան գիշերվա ծրագրին: Կ. X (1757—1836), թագավոր 1824—1830-ին: Բուրբոնների դինաստիայից: Լյուդովիկոս XVI-ի եղբայրը: Հեղափոխության ժամանակ, 1789-ի հուլիսին, փախել է արտասահման և դարձել հեղափոխական Ֆրանսիայի դեմ ինտերվենցիայի կազմա կերպիչներից: Գահ բարձրանալուց հետովարել է ներքին և արտաքին ծայրահեղ հետադիմական քաղաքականություն: 1830-ի Հուլիսյան հեղափոխության ժամանակ Կ. X գահընկեց է արվել և վտարվել երկրից: Անգլիայի թագավորներ.
Կ. I (1600—1649), թագավոր 1625-ից: Ատյուարտների դինաստիայից: Վարել է հետադիմական ֆեոդալա-բացարձակապետական քաղաքականություն: Նրա օրոք սկսվեց բուրժ. հեղափոխությունը (տես Անգէիական բուրժուական հեղափոխություն 16401660): Մահապատժի ենթարկվեց Երկարատև պառլամենտի Գերագույն ատյանի վճռով: Կ. II (1630—1685), թագավոր 1660-ից: Ատյուարտների դինաստիայից: Հոր՝ Կ. I-ի մահապատժից (1649) հետո վախել է Ֆրանսիա: 1650-ին հռչակվել է Շոտլանդիայի թագավոր: 1668-ին Անգլիայի գահ բարձրանալով, վերականգնել է Ատյուարտների դինաստիան: Վարել է ֆեոդալական հետադիմական քաղաքականություն և ջանացել վերականգնել բացարձակ միապետությունը:
