Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԼՈՎՑԻԻ ԿՈՆԳՐԵՍ 1698—99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԼՈՎՑԻԻ ԿՈՆԳՐԵՍ 1698—99, միջազգային համաժողով, որ գումարվել է 1698-ի հոկտեմբերին, Սլավոնիայի Կարլովցի բնակավայրում՝ «Սրբազան լիգայի» անդամ պետությունների (Ավստրիա, վենետիկ, Լեհաստան, Ռուսաստան) և Օսմանյան կայսրության միջև հաշտության պայմանագիր կնքելու համար: Մինչ այդ Թուրքիան մի շարք պարտություններ էր կրել կոալիցիայի անդամ երկրներից, ջախջախիչ հարված ստացել 1683-ին՝ Վիեննայի մոտ: «Սրբազան լիգայի» երկրների միջե ծագած լուրջ հակասությունները, հատկապես նրանց ընդդիմությունը Ռուսաստանի դիրքերի ուժեղացմանը Սև ծովում, հանգեցրին նրան, որ ընդհանուր պայմանագրի փոխարեն դաշնակիցները անջատ պայմանագրեր կնքեցին Թուրքիայի հետ (1699-ի հունվ. 16-ին՝ Լեհաստանը, հունվ. 26-ին՝ Ավստրիան ու Վենետիկը): Հունվ. 24-ին Ռուսաստանը ստորագրեց լոկ երկու տարվա զինադադարի պայմանագիր, որը փոխարինվեց 1700-ի Կոստանդնոլպոլսի հաշտության պայմանագրով: Լեհաստանն ստացավ Աջափնյա քհկրաինայի հվ. Մասը և Պոդոլիան, Ավստրիան՝ 4 ունգարիայի տերիտորիայի մեծ մասը, Տրաեսիլվանիան, Հորվաթիան և համարյա ամբողջ Սլավոնիան, Վեն և տիկը՝ Մորեան, Արշիպելագի կղզիները և բերդեր Դալմաթիա-յում: Զինադադարի պայմանագրով Ռուսաստանին մնաց Ազովը: