ՀՍՀ/ԿԱՐԼՍՐՈՒԵ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԼՍՐՈՒԵ (Karlsruhe), քաղաք Գերմանիայի Ֆեդերատիվ հանրապետությունում, Բադեն-Վյուրտեմբերգ երկրում: 259,1 հզ. բն. (1970): Արդյունաբերական կենտրոն է, տրանսսյորտային հանգույց, գետային նավահանգիստ: Զարգացած է նավթաթորումը, տրանսպորտային և էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը: Ունի համալսարան, կերպարվեստի պետական ակադեմիա, թանգարան: Հիմնադրվել է 1715-ին:
