ՀՍՀ/ԿԱՐԾԱԽ
ԿԱՐԾԱԽ, Կարգախ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 29 կմ հարավ-արևելք, Խոզապին լճից արևմուտք: 1977-ին ուներ 1225 (300 ընտանիք) բնակիչ, մինչև 1960-ը՝ մոտ 4500 (800-900 ընտանիք) բնակիչ: Վերջին 15—20 տարում շուրջ 400—500 ընտանիք տեղափոխվել ու բնակություն են հաստատել Հայկական ՍՍՀ-ում (հիմնականում Երևանում) և Հյուսիսային Կով-կասում (Արմավիր): Կ. ՝ մսակաթնային պետական տնտեսություն է: Զբաղվում են նաև հողագործությամբ (հացահատիկների մշակություն): Գործում են միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ-մանկամսուր, կապի բաժանմունք, կինոկետ և կաթի վերամշակման գործարան: 1881-ին Կ-ում բացվել է մեկդասյա դպրոց: Պահպանվում է 1894-ինկառուցված (Ս. Կարապետ) եկեղեցին, որին կից գործել է 4-դասյա դպրոց: 1918-ի մայիսին թուրք նվաճողների արշավանքի հետևան քով գյուղի հայերը տեղահանվել և ժամանակավորապես հաստատվել են Ծալկայում: Կ-ի հայերը գաղթել են 1830-ին՝ Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Օգոմի, Ալվար, Երկնիստ և Մեծ ու փոքր Դու գյուղերից: Կ-ում է ծնվել աշուղ Ջիվանին:
Պ. Մուրադյան
