Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԾՐԱԽՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԾՐԱԽՏ, սկլերոզ (հուն,—կարծրացում), մարդու և կենդանիների որևէ օրգանի կամ հյուսվածքի շարակցահյուսվածքային կարծրացում: Կ-ի ժամանակ օրգանի պարենքիմայի ֆունկցիոնալ արժեքավոր տարրերը ոչնչանում են և փոխարինվում շարակցական հյուսվածքով, երբեմն՝ ամիլոիդի, հիալի-ևի. կրի կուտակումով: Նորաստեղծ շարակցական հյուսվածքը սովորաբար առաջանում է շարակցահյուսվածքային բջիջների՝ ֆիբրոբլաստննրի բազմացման ճանապարհով և կոլագենի մոլեկուլի արագ առաջացումով: Կ. կարող է լինել տարածուն և օջախային: Տարածուն Կ-ի դեպքում լինում է ամբողջ օրգանի զգալի կարծրացում, որի մակեյլեսը հաճախ մնում է հարթ, о ջախայինի դասլքում՝ հատիկավոր, իսկ երբեմն էլ թմբիկավոր (այստեղից էլ՝ «հատիկավոր երիկամ», «թմբիկավոր լյարդ» անվանումները): Հատիկավորությունը և թմբիկա-վորությունը պայմանավորված են մի կողմից Կ-ի ոչ հավասար զարգացումով, մյուս կողմից կարծրացող օրգանի պարենքիմայի մնացորդների կոմպենսատոր գերաճի և հիպերսյլազիայի երևույթներով: Կ. ոչ սակավ ուղեկցվում է միայն տվյալ օրգանի փոքրացումով և կարծրացումով: Օրգանի մակերեսը մնում է սովորական, հարթ: Կ-ի առաջացմանը նպաստում են քրոնիկական բորբոքային հիվանդությունները (սիֆիլիս, ռևմատիզմ, տուբերկուլով, ակտինոմիկոզ, քրոնիկական թարախակալումներ): Բորբոքումների հետևանքով առաջացած Կ. րստ էության չիտարբերվում հյուսվածքի սպիացման պրոցեսներից: Կ-ի առաջացումր կարող է պայմանավորվել նաև արյան շրջանառության խանգարումներով (երակային կանգ) և օրգանի պարենքիմայի ետաճման պրոցեսներով (ետաճման հասակային գործոններ, որ լինում են գլխավորապես ծերության շրջանում, ետծննդյան փոփոխություններ արգանդի անոթներում, փոփոխություններ ձվարանների դեղին մարմինների տեղերում): Նյարդային համակարգում Կ. առաջանում է գլխավորապես, իսկ երբեմն էլ բացառապես, գլիոզ տարրերի գերաճման հաշվին: Տարածուն Կ-իդեպքում օրգանները քիչ թե շատ չափով կորցնում են իրենց ֆիզիոլոգիական հատկությունները: Կ-ի հետևանքով կարող են առաջանալ օրգանների ձևափոխություն (թամբաձև քիթ, բլթավոր լյարդ), ախտարանական պրկում, անոթների լուսանցքինեղացում, կնճռոտում և ախտաբանական այլ փոփոխություններ: Տես նաև աթերոսկլերոզ, կարդիոսկլերոզ, պնևմոսկլերոզ՝ թոքերի կարծրացում:

Վ. Մարտիրոսյան