Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՃԱԳԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՃԱԳԱՆԳՈՒԹՅՈՒՆ, բրախոկրանիա (հուն.— կարճ և— գանգ), գանգի լայնության և երկարության այնպիսի հարաբերությունը, որի դեպքում գչխային ցուցիչը 80-ից մեծ է: Ենթադրվում է, որ Կ-յան առաջացման պատճառներն են նորածիններին մեջքի վրա երկար պառկած պահելը և ոսկրային աճի խանգարումները (ռախիտ): Առաջավոր Ասիայի, մասնավորապես՝ Հայկական լեռնաշխարհի հնավայրերից (Շեն-գավիթ, Աեան, Լճաշեն, Ակունք, Հաոիճ ևն) պեղված գանգերի նմուշները վկայում են, որ մ. թ. ա. IV—I հազարամյակներում այդ տարածքում Կ. քիչ է եղել: Փոքր Ասիայամ մ. թ. ա. I հազարամյակից, իսկ ՀՍՍՀ տարածքում՝ մ.թ. առաջին դարերից կարճագաեգերի քանակն սկսում էավելանալ: Ներկայումս Կ. տարածված է Առաջավոր, Կենտրոնական և Հարավ-Արևելյան Ասիայում, Կենտրոնական Եվրոպայում, Բալկանյան թերակղզում և Հարավային Ամերիկայի բնիկների մեջ: Կ. արդի արմենոիդ մարդաբանական տիպիբնորոշ առանձնահատկություններից է:

Գրկ. Абдушсвпшвили М,Г., Обантропологическом составе современного населения Армении, «Труды ин-та этнографии», 1963, т. 82.

Է, Սիմոնյան