ՀՍՀ/ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, միոպիա (հուն.— կկոցել և (—աչք), աչքի բեկունակության թերություն, որի հետևվանքով Կ-յամբ տառապող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները: Կ-յան դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջևում, որի հետևանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի քստացվում: Կարճատես աչքի ցանցաթաղանթի վրա կիզակետվում են միայն տարամիտման որոշակի աստիճան ունեցող, այսինքն՝ աչքին մոտիկ գտնվող առարկաներից եկող ճառագայթները: Կետը, որից եկող ճառագայթները աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ցանցաթաղանթի վրա, կոչվում է հստակ տեսողության հեռավոր կետ, որի դիրքով էլ որոշվում է Կ-յան աստիճանը: Որքան այդ կետը մոտ է աչքին, այնքան մեծ է Կ-յան աստիճանը, աչքից 1 մ հեռավորության դեպքում Կ. 1,0 դիօպտր է (1 դ կամ 1 D), 50 սմ-2,0 D, 25 սմ-4 D: Ամենամոտ կետը, որից եկող ճառագայթները աչքը կարող է կիզակետել ցանցաթաղանթի վրա՝ աչքի առավելագույն լարման դեպքում, կոչվում է հստակ տեսողու-թյան մերձավոր կետ: Հստակ տեսողության հեռավոր Ա մերձավոր կետերի միջև ընկած հեռավորությամբ որոշում են կարճատես աչքի հստակ տեսողության սահմանները: Տարբերում են Կ-յան 3 աստիճան, թույլ՝ մինչև 3,0 D, միջին՝ 3,0—6,0 D, և ուժեղ՝ 6,0 D և ավելի: Ուժեղ Կ. պետք է տարբերել չարորակ Կ-ից, որի դեպքում առաջանում են աչքի ցանցաթաղանթի և անոթաթաղանթի օրգ. փոփոխություններ (արյունազեղումներ, ատրռֆիայի երևույթներ, ցանցաթաղանթի շերտազատում), պատճառ դառնում տեսողության տարբեր աստիճանի կորուստի: Կ. առավել հաճախ զարգանում է դպրոցական տարիքում և կապված է գլխավորապես տեսողական երկարատև աշխատանքի հետ (ընթերցանություն, գրավոր աշխատանք), հատկապես անբավարար լուսավորվածության և հիգիենային վատ պայմաններում: Կ-յանը նպաստում են նաև ժառանգական գործոնները և աչքի ակոմոդացիայի (տես Ակոմողացիա աչքի) թուլացումը: Ուժեղ Կ-յան դեպքում փոփոխություններ են առաջանում նաև աչքի ներքին թաղանթներում: Կ. ախտորոշվում է հատուկ սարքերի օգնությամբ (ռեֆրակտոմետր) և հատուկ մեթոդներով (սկիասկոպիա) կամ ակնոցի ընտրությամբ, ուղղվում է ցրող երկգոգավոր (բացասական) ապակիներով: Կանխարգելումը, դասասենյակներումբնականոն լուսավորվածության ապահո վում, տեսողական աշխատանքի ռեժիմիպահպանում:
Ս. Մալայան
