Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՃՕՐՅԱ ԲՈՒՅՍԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՃՕՐՅԱ ԲՈՒՅՍԵՐ, արևադարձային և մերձարևադարձային բույսեր, որոնք ծաղկման համար պահանջում են կարճ՝ 12 ժ և ավելի պակաս լուսային օր: Բարեխառն գոտոլ պայմաններում Կ. բ. ծաղկում են ամառվա վերջում և աշնանը: Կ. բ-ից են՝ ծխախոտի, բամբակենու որոշ սորտեր, հացազգիներից կորեկը, չալթուկը ևն: Ծաղկաբուծության, սելեկցիայի մեջ արհեստականորեն, հատուկ ֆոաոպերիոդիկ տնակներում, ցերեկը կարճացնելով, ստիպում են բույսերին ծաղկել կամ սերմ-նակալել ցանկացած ժամանակ: Սելեկցիայի միջոցով ստացվել են Կ. բ-ի առանձին սորտեր, որոնք ընդունակ են ծաղկելու նաև երկար օրվա պայմաններում (տես նաև Երկարօրյա բույսեր):