ՀՍՀ/ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ
ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ, էլեկտրական շղթայի մասերի միջև անմիջական կամ հողանցումով ոչ սովորական (աշխատանքի նորմալ պայմաններով չնախատեսված) էլեկտրական միացում, որը տեղի է ունենում փոքր դիմադրության միջոցով: Կ. մ-ման պատճառ կարող են լինել էլեկտրատեղակայանքների մեկուսացման խախտումը՝ մաշվելու, հնանալու, էլեկտրական ծակման հետևանքով, ինչպես նաև հոսանքակիր լարերի մերկ մասերի պատահական հպումր: Հոսանքի փոփոխությունը Կ. մ-ման դեպքում բարդ բնույթ ունի: Հոսանքը նախ արագ աճում էևմոտավորապես կես պարբերության ընթացքում (փոփոխական հոսանքի շղթաների համար) հասնում իր առավելագույն արժեքին (հարվածային հոսանք), այնուհետև աստիճանաբար վերածվում է կայուն ռեժիմի սի-նուսոիդային հոսանքի: Հոսանքի կտրուկ աճը, որը ժամանակակից հզոր էլեկտրական շղթաներում հասնում է հարյուր հազարավոր ամպերի, էլեկտրական սարքերում ամենավտանգավոր երևույթներից մեկն է և կարող է ավերիչ բնույթ ունենալ: Այսպես, Կ. մ-ման հոսանքների հետևանքով երկու հաղորդիչների միջև առաջանում են հզոր մեխանիկական ուժեր (դինամիկ ազդեցություն), հաղորդիչներում մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում (ջերմային ազդեցություն) ևն: Կ. մ-ման վտանգավոր հետևանքները կանխելու համար հատուկ միջոցներ են ձեռնարկվում (կ. մ-ման հոսանքների սահմանափակիչներ, ռելեային պահպանոություն, ապահովիչ էլեկտրական):
Ս. Գասպարյան
