Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄ (իսկական ազգանունը՝ Լյանտս) Կաարել Ցուխանովիչ, ծն. 5(18).10. 1906, Նարվա, էստոնացի դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1956): 1925—49-ին՝ «էստոնիա», 1949-ից՝ Վ. Կինգիսեպպի անվ. էստոնական դրամայի (Տալլին) թատրոնների դերասան: Լավագույն դերերից են՝ Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»), Մեֆիստոֆել (Գյոթեի «Ֆաուստ»), Արբենհն (Լերմոնտովի «Դիմակահանդեսի, Կաուստաս Լոկ, Մարտ Տույսկ (է. Ռաննետի «Խիղճ», «Անառակ որդին»): Նկարահանվել է կինոյում: Էստոնական պետ. մրցանակների դափնեկիր (1949, 1959):