Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄԱ (սանսկրիտ, արարք, վարմունքի հետևանք), խորհրդավոր զորություն կամ կանոն բրահմայական (տես Բրահմայականություն), բուդդայական (տես Բուդդայականություն) և հինդու (տես հինդուիզմ) կրոնական պատկերացումներում: Ըստ Կ-ի, մարդու մահից հետո նրա հոգին փոխադրվում է այլ մարմին: Հոգու վերամարմնավորման բնույթը կանխորոշվում է մարդու արարքներով: Եթե նրա արարքները «արդարացի ու ազնիվ» են, ապա հոգին տեղափոխվում է ավելի «վեհ ու ազնիվ»մար-մին, իսկ եթե «անարդարացի ու անազնիվ» են՝ «ստոր» և անգամ ստորակարգ կենդանու մարմին: Բրահմանները նույնիսկ սահմանել են, որ մտացածին մեղքի համար հոգին փոխադրվում է ցածր կաստայի մարդու, արտահայտած մեղքի համար՝ այս կամ այն կենդանու մարմին, կատարած, գործած մեղքի համար՝ անշունչ առարկայի մեջ: Կ-ի համաձայն, ամենաարդար մարդիկ հասնում են հոգու փրկության (մոկ-շի), այսինքն՝ հոգին ազատվում է վերամարմնավորման տառապանքից և ձուլվում «համընդհանուր ոգուն»՝ աստծուն, իսկ ըստ բուդդայականության՝ հասնում նիրվանայի