Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ԱՂԵԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄԻՐ ԱՂԵԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Զորագետի ձախ ափին, շրջկենտրոնից 19 կմ հարավ-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է կաթնանասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժ-մանկաբարձական կայան: Գյուղի տարածքում պահպանվել են ամրոց (XIII—XVII դդ.), Աղեկ եկեղեցին, գյուղատեղի, խաչքարեր, գերեզմանոցներ: