ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ (ԿԲՀ)
ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ (ԿԲՀ), զորական միավորում: Կազմավորվել է 11-րդ կարմիր բանակի կազմում եղած հայկ. առանձին գնդի և հայկ. նախկին բանակային կորպուսի՝ սովետական իշխանության կողմն անցած անձնակազմի հիման վրա: 1920-ի հուլիսին, Գանձակում, 11-րդ բանակի 20 րդ դիվիզիայի կազմում ստեղծվեց մոտ 750 մարդուց բաղկացած հայկ. հալ աքական գունդը (հիմնականում Մայիսյան ապստամբության մասնակիցներից և հեղափոխության կողմն անցած զինվորներից), որը հուլիսի 27-ին 32-րդ դիվիզիայի գնդերը համալրելու համար ուղարկվեց Բաքու: 1920-ի հոկւռ. 16-ին, Բաքվում, 32-րդ դիվիզիայի կազմում ստեղծվեց հայկ. առանձին հրաձգային գունդ (հրամանատար՝ Պ. Պան-ֆիլով, զինկոմ՝ Գ. Եսայան): Նոյեմբ. 12-ից գունդը 20-րդ հրաձգային դիվիզիայի կազմում Գանձակի կողմից շարժվեց դեպի Հայաստան և ռազմահեղափոխական խորհրդի լիազոր Ա. Նուրիջանյանի հրամանատարությամբ Դալլար կայարանից անցավ Աննենֆելդ—Չարդախլու—Նովոսարատովկա, Նովոգորլովկա—Նովոիվանովկա, ապա Ղազախ—Իջևան—Դիլիջան ուղիով և, Հայաստանը խորհրդային հայտարարվելուց հետո, դեկտ. 4-ին, 11-րդ կարմիր բանակի կազմում, Քանաքեռով մտավ Երևան: Ըստ 11-րդ բանակի Երևանյան խմբավորման 1920-ի դեկտ. 2-ի հրամանի՝ հայկ. Գնդի և հայկ. նախկին զորամասերի հիման վրա ստեղծվեց Սովետական Հայաստանի կարմիր բանակ: Դեկտ. 5-ին Հայաստանի հեղկոմը Ա. Նուրիջանյանին նշանակեց ռազմական գործերի ժող. կոմիսար, որը ս պետք է անմիջականորեն զբաղվեր Սովետական Հայաստանի կարմիր բանակի կազմավորման հետ կապված հարցերով: ՌԿԿ Կենտկոմի և Կովկասյան բյուրոյի որոշմամբ 1921-ի հունվ. 4-ին ԿԲՀ-ի հրամանատար է նշանակվում Մ. Մպկաչանովը, իսկ զինկոմ՝ ի. Ավիրիդո-վը: Մկզբնական շրջանում ԿԲՀ կազմում կար երեք հետևակ բրիգադ, յուրաքանչյուրում՝ երեք գունդ, գնդում՝ երեք գումարտակ, հեծյալ գունդ (երեք էսկադրոնից), հրետանային գունդ (երեք դիվիզիոն, ամեն դիվիզիոնում՝ 3 մարտկոց), հինգ առանձին մարտկոց, սակրավորների գումարտակ, ռադիոհեռագրական դիվիզիոն, մեկ օդանավ, 10 մարդատար, 20 բեռնատար ավտոմեքենա և երկու զրահագնացք («Ազատամարտ», «Մուսայելյան»): Հանդերձավորման, զինման և մատակարարման վիճակը վատ էր: Հրամանատարությունը աշխատում էր 11-րդ բանակի օգնությամբ ավարտել վերակառուցումն ու ստեղծել իսկական մարտական զորք: 1921-ի փետր. 16-ին, դաշնակցականների կազմակերպած խռովության ժամանակ, հակահեղափոխական ուժերը գրավեցին Բաշ Գյառնին, Ախտան, Քանտքեռը, իսկ փետր. 18-ին՝ Երևանը: Կարմիր բանակի զորամասերը կատաղի կռիվներից հետո ստիպված նահանջում են Արտաշատ: . փետր. 18-ից մինչև ապրիլի 4-ը մարտական գործողություններն ընթանում են փոփոխական հաջողություններով: Սակավաթիվ և ցրված ուժերով (ընդամենը՝ 6883 մարդ, մարտական զորամասերում՝ 3992 մարդ, 382 ձի, 3145 հրացան, 83 գնդացիր և 14 հրանոթ), չունենալով զինամթերք և սննդի բավարար պաշար, ԿԲՀ մարտեր է մղում Դարալագյազում, Արտաշատի, Վեդիի, Ուլախանլուի, Խոր Վիրապի, Աղբաշի, Չարբախի, Շենգավիթի, Էջմիածնի շրջաններում: Կտրված լինելով արտաքին աշխարհից՝ Մ. Մոլկաչանովը ստիպված էր ոչ միայն պաշտպանվել, այլ նաև կազմակերպել հակահարձակում: Նրան հաջողվում է ռադիոկապ հաստատել 11-րդ բանակի հետ, որի հրամանատարությունը օգնական ուժեր է ուղարկում շրջապատվածներին: Ապրիլի 4-ին Քանաքեռի, Շենգավիթի և Էջմիածնի կողմերից նրանք մտնում են Երևան: Հակահեղափոխականների մնացորդները փախչում են Զանգեզուր: Մովետական իշխանության և 11-րդ կարմիր բանակի պահանջով 1921-ի ապրիլին թուրքական զորքերը Ք. Կարա-Բեքիր փաշայի հրամանատարությամբ թողնում են Ալեքսանդրապոլը: Ամռանը ջախջախվում են դաշնակցության վերջին զորախմբերը Զանգեզուրում, ավարտվում են քաղաքացիական կռիվները, կրճատվում է բանակը, այդ թվում՝ նաե ԿԲՀ: Ըստ ՀԽՍՀ ռազմական գործերի ժողկոմ Ա. Սյասնիկ-յանի հրամանի՝ 1921-ի նոյեմբ. 20-ին ԿԲՀ վերակազմավորվում է մեկ հավաքական բրիգադի մեջ (19 հգ. մարդ անձնակազմով), երկու հրաձգային և երկու հեծյալ գնդերով, մեկ առանձին հրետանային դիվիզիոնով, երկու թեթև և մեկ լեռնային մարտկոցներով, մեկ ինժեներական գումարտակով: 1922-ի սեպտ. 5-ին Կովկասյան կարմրադրոշ բանակի հրամանատար Ա. Եգորովի և ռազմահեղափոխական խորհրդի անդամ Ս. Օրջոնիկիձեի հրամանով հայկ.հավաքական բրիգադի հիմքի վրա կազմավորվում է հայկ. հրաձգային դիվիզիա: Վերջինս 1935-ին կոչվում է Կ. Վորոշիլովիանվ. 76-րդ լեռնահրաձգային կարմրադրոշ հայկական դիվիզիա (հետագա պատմությունը տես հայկական դիվիզիաներ Հայրենական մեծ պատերազմում հոդվածում):
Գրկ. Директивы командования фронтов Красной Армии (1917—1922), Сб. документов, т. 3, М., 1974 76 я Армянская стрелковая, краснознаменная им. К. Е. Ворошилова…, «ԲՀԱ», 1976, 3 (46).
Ա. Հարությունյան
