ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ԲԵՐԴ ԳՅՈՒՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐՄԻՐ ԲԵՐԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմ սանջակի Կարմիր վանքի գավառակում: 1915-ին ուներ 30 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և խաշնարածությամբ: Գյուղում պահպանվում էին նույնանան բերդի կիսականգուն որմերն ու աշտարակները: Ըստ ավանդության այն պատկանել է հայ իշխանների: Բերդի մոտակայքում կար երկու եկեղեցի: Բնակիչները զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:
