ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ
ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ, ուրարտական հնավայր, բլուր Երևանի հարավային եզրամասում, Հրազդան գետի ձախ ափին, ուր եղել է Ուրարտուի Թեյշեբաինի քաղաքը (մ.թ.ա. VII դ. 1-ին կես—մ.թ.ա. VI դ. սկիզբ): Անվանումն ստացել է քաղաքի կործանման ժամանակ առաջացած հրդեհի հետե-վանքով պատերի այրված աղյուսից գոյացած և միջնաբերդը ծածկած հողի հաստ շերտի պատճառով: Էջմիածնի կաթողի-կոսարանի արխիվային փաստաթղթերում Կ. բ. արձանագրված է եղել Կավակերտ անվամբ: Բւրի արլ. և հս. լանջերը գրեթե ուղղաձիգ իջնում են Հրազդանի վրա, որի ջրերը մասամբ ողողում են նաև հվ. լանջի ստորոտը: 1936-ին երկրաբան Ա. Դեմյոխինր Հայաստանի պատմության թանգարան եանձնեց Ա-ուսա Բ-ի անվան հիշատակությամբ սեպագիր արձանագրության պատահաբար գտնված բեկոր (աուպես կոչված՝ «Չարբախի բեկոր»), ոստ սրի որոշակիորեն եզրակաց վեց, որ Կ. բ. մ.թ.ա. VII դ. արարտ. հուշարձան Պարբերական պեղումները (1939—70) հայտնաբերեցին Թեյշեբաինիի միջնաբերդն ու նրա շուրջը տարածված քաղաքի մնացորդները: Պեղումներն սկզբում կատարվում են միջնաբերդում, ապա՝ զուգահեռաբար ծավալվում քաղաքի բուն տարածքում (շուրջ 35 հա): ՀՍՍՀ ՀԿՊ-ի (ղեկ. Կ. Ղաֆադարյտն), ՍՍՀՄ ԳԱ Հայկ. բաժանմունքի (ղեկ. Ս. Տեր-Ավետիսյան) և պետ. էրմիաաժի (ղեկ. Բ. Պիոտրովսկի) արշավախմբհրի համագործակցությամբ կատարվող պեղումներն ընդհատվեցին 1941-ին և վերսկսվեցին 1945-ին: 1947-ից սկսվեցին քաղաքի բնակելի թաղամասերի պեղումները, որոնք Բ. Պիոտրովսկու գլխավորությամբ ղեկավարել են Ա. Վայմանը (1947—48), Վ. Սորոկինը (1949-1950, 1953—54) և Հ. Սարտիրոսյանը (1955—1958): Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր, 3 և հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը: Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույց է՝ լայնարձակ բակով: Երկհարկ միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից (յուրաքանչյուրում՝ 700—900 և տարողությամբ 70—80 կարաս) և այլ սենյակներից, որոնց արտաքին պատերը ընդհանուր գծով կազմում են կառույցի ճակատային մասը: Շինությունները հիմնականում ունեն քարե հիմքեր, որոշ շինություններ ամբողջովին կառուցված են քարից և ծառայել են որպես հարթակ երկրորդ հարկի շքեղ շինությունների՝ տաճարների, պալատական շքասենյակների համար: Պատերը, որոնց բարձրությունը երբեմն հասնում է 8 մ-ի, շարվել են խոշոր (52 X 35 X 14 չափսի) հում աղյուսներով, կապող հատվածներում օգտագործվել են նաև այլ չափերի աղյուսներ: Կանոնավոր հատակագծված քաղաքը բաղկացած էր սոցիալական տարբեր խավերի պատկանող մարդկանց բնակարաններից: Բնակելի թաղամասերը կազմված են եղել առանձին տների խմբավորումից, երկու սենյակից բաղկացած տներն առջևում ունեցել են բակ՝ օջախով, խմելու ջրի մեծ կարասով ևն: Բլրի մակերևույթին համապատասխան՝ կառույցները դասավորված են աստիճանաձև և ունեցել են հլուսաավոր աշտարակի տեսք: Այս շարքում է նաև 3 բաժանմունքից բաղկացած սրբարանը: Բնակելի սենյակներն ու հանդիսավոր դահլիճները եղել են երկրորդ հարկում: Ի տարբերություն էրեբունիի, միջնաբերդը գրեթե աննկատելի է միանում բլրի ստորոտին փռված քաղաքին: Քաղաքի հվ-արմ. մասում պեղված չորս միատիպ, կցաշար բնակարանների (յուրաքանչյուրում 10—11 սենյակ) ուղղանկյուն, ընդհանուր պարսպի ողջ պարագծով կան որմնահեցեր (չորս անկյուններինը ավելի զանգվածեղ են): Բնակարանների շարքում կան նաև մեզարոնային և մենատնային տիպի կառույցներ: Նույնատիպ բնակելի տների առկայությունից եզրակացվում է, որ իշխել է «տիպային» կառուցապատման սկզբունքը: Կ. բ-ի վիմազրական նյութը, պատմելով Ռուսա Բ-ի հիմնած քաղաքի, տաճարների, սրբարանների, պաշտամունքային այլ կառույցների մասին (SUSi, E BAR, E SiRiHANi, E ADUNUSiNi, «Խալդիյան դռներ» ևն), ավելի որոշակի է դարձնում կառույցների նշանակությունը: Վիմագիր արձանագրությունները հիմնականում վերաբերում են շինարարական գործունեությանը և գրված են մեծ մասամբ պաշտամունքային կառույցների մանրամասների վրա (որմնաքարեր, մուտքի բեկորներ են): Կարևոր աղբյուրներ են սեպագիր կավե սալիկները (բերդի արխիվ), որոնք առավելապես բովանդակում են անտ. փաստաթղթեր և Թեյշեբաինիում բնակված փոխարքային ուղղված իրավաբանական բնույթի գրություններ ու արքայական հրամաններ: Կարճ արձանագրություններով բրոնզե առարկաների մեջ առանձին կարկորություն ունի դռան՝ բրոնզե օղակաձև փակը, որի վրայի տեքստից պարզվում է, որ քաղաքը կոչվել է ուրարտ. եռաստվածության երկրորդ՝ տարերքի աստված Թեյշեբայի (Թեյշեբաինի) անունով: Իսկ սպառազինման առարկաների վրայի՝ մ.թ.ա. VIII դ. ուրարտ. թագավորների արձանագրություններից, որոնք նվիրված են Խալդի աստծուն, երևում է, որ դրանք պատրաստվել են ոչ Թեյշեբաինիի, այլ էրեբունիի համար: Կ. բ-ի հնագիտական նյութը, պահեստային շենքերի ցանցը, ոռոգման համակարգը և սեպագիր արձանագրությունները (այդ թվում՝ Զվարթնոցում գտնված կոթողը, որը պատկանել է Կ. բ-ին) ցույց են տալիս, որ Թեյշեբաինին ունեցել է վարչատնտեսական և մշակութային կարևոր նշանակություն: Քաղաքի բնակելի տարածքի պեղումներով հայտնաբերվեցին ոչ միայն ուրարտ., այլև՝ նախաուրարտ. և վաղ հայկ. մշակույթի հնագիտական շերտեր: Նախաուրարտ. քարակերտ և կավակերտ կուռքերը հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմելու բնիկ ցեղերի պաշտամունքային մտածողության մասին: Քաղաքային մասում հայտնաբերված վաղ հայկ. հնագիտական նյութերից (հատկապես՝ արինբերդյան տիպի խեցեղեն) և հելլենիստական շրջանի դամբարաններից եզրակացվում է, որ կյանքը քաղաքում գոյատևել է ավելի երկար, քան միջնաբերդում: Հացահատիկի պահեստները, մառանները, բրոնզե, երկաթե զենքերը (վահաններ, կապարճներ, սաղավարտներ, նետասլաքներ, տեգեր ևն) ու գյուղատնտեսական գործիքները (եղան, եռաժանի, խովւ, բահ, քարե աղորիքներ, սանդեր ևն), դրվագված ու սեպագիր բրոնզե իրերը, փորագրված փայտե, քարե, բրոնզե, ոսկրե, արծաթե, կավե ուլունքները, կնիքները, թասերը, արձանիկները, գործվածքի մնացորդները և շատ այլ պեղածոներ խոսում են Կ. բ-ում ու ողջ Ուրարտուում բարձր վարպետության հասած արհեստների ու արվեստների, զարգացած գյուղատնտեսության ու անասնապահության մասին: Հայտնաբերվել են նաև գարու, վարսակի մնացորդներով և ծղոտե զտիչներով կավամաններ, որոնք օգտագործվել են գարեշուր պատրաստելու համար, ցորենի ամբարներ, պահեստներ, խառը հացահատիկներ, քունջութ և դրանից յուղ արտածելու հարմարանք: Փոքրասիական ու անդրկով-կասյան երկրների արտադրանքի նմուշները և սկյութական առարկաները (զենքեր, ձիասարք, զարդեր) վկայում են ուրարտ. կենտրոնների կապը ոչ միայն շրջակա երկրների բնակիչների, այլև մեոձդնեպրյան սկյութների հետ: Թեյշեբաինին կործանվել է սկյութներիևբնիկ ցեղերի հարձակումից մոտ. մ. թ. ա. 585-ին: Ենթադրվում է, որ այն կարող է կործանված լինել նաև նախքան Ռուսա Գ, որն իշխել ու գործել է Արգիշտիխինիլիում, Արին-բերդում, իսկ Թեյշեբաինիում հետք չի թողել: Կ. բ-ից հայտնաբերված նյութերը պահվում և ցուցադրվում են Հայաստանի պատմության պետ. թանգարանում և Պետ. էրմիտաժում (նենինգոադ) Պատկերազարդումը տես 192—193-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ V:
Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ., Կարմիրբլուրի սեպագիր արձանագրությունները, «Տեղեկագիր պատմության և գրականության ինստիտուտի», 1937, գիրբ 2: Իսրայելյան Մ. Ա., Կարմիր-բլուրի նորագյուտ արձանագրությունները, «Աշխատություններ Ն. Մառիանվ. կաբինետի», 1947, 2: Նույնի, էրեբունի բերդքաղաքի պատմություն, Ե.,1971: Кафадарян К. Г., Раскопки Кармир-Блура, «Տեղեկագիր Արմֆանի», 1940, 3 Пиотровский Б.Б., История икультура Урарту, Е.,1944 Նույնի, Кармир-Блур, Л., 1970 Кармир-Блур, т.1—4,Е., 1950—55Мартиросян А. А., Город Тейшебаини, Е., 1961 Дьяконов И.М.,Урартские письма и документы, М,—Л., 1963 Арутюнян Н.В., Земледелие искотоводство Урарту, Е., 1964 Նույնի,Новые урартские надписи Кармир-Блура,Е., 1966,
Մ. Իսրայելյան
