ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐՄԻՐ, Կարմրակ, գյուղաքաղաք Թուրքիայում, Կայսերիի վիլայեթում, Կեսարիա քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Գտնվում է ձորակի մեջ՝ երեք կողմից շրջապատված այգիներով: XX դ. սկզբին ուներ 900 տուն բնակիչ՝ 120-ը հայ, 450-ը հույն, 330-ը թուրք: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով (դերձակություն, հյուսնություն, կոփագոոծություն, գորգագործություն): Հայերն ունեին գմբեթավոր եկեղեցի (Ս. Ստեփանոս): Գործում էր երկսեռ Սահակ-Պարթևյան անունով վարժարան (115 աշակերտ) և գրադարան: Հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
