Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ԳՎԱՐԴԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄԻՐ ԳՎԱՐԴԻԱ, պրոլետարիատի զինված ուժերի կազմակերպման հիմնական ձևը Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նախապատրաստման ու իրականացման ժամանակ և 1918—20-ի քաղաքացիական պատերազմի սկզբնական շրջանում: Կ. գ-ի նախատիպ էին 1905—07-ի հեղափոխության ժամանակ ստեղծված բանվորական մարսական դրուժինաներն ու ջոկատները: Բանվորական զինված ջոկատները հանդես եկան 1917-ի Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության առածին իսկ օրերին, բոլշևիկների նախաձեռնությամբ և շարունակեցին աճել որպես բանվորական միլիցիայի ջոկատներ գործարաններում ու ֆաբրիկաներում՝ նրանց պահպանման և ինքնապաշտպանության համար: 1917-ի ամռանը Կ. գ-ի ջոկատներ առաջացան գրեթե րոլոր խոշոր քաղաքներում և արդ. կենտրոններում: Պետրոգրադում կարմիրգվարդիականները ակտիվորեն մասնակցեցին ապրիլյան, հունիսյան ն. հուլիսյան ցույցերին: Հուլիսյան դեպքերից հետո Կ. գ. որոշ ժամանակով անցավ ընդհատակ, բայց նրա կազմակերպումը շարունակվում էր: ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարից հետո, որը զինված ապստամբության կուրս վերցրեց, Կ. գ. դուրս եկավ ընդհատակից և սկսեց արագորեն պատրաստվել վճռական պայքարի: Նոր ջոկատներ կազմակերպվեցին Կոռնիլովշչինալի ջախջախման շրջանում: Հոկտեմբերյան զինված ապստամբության նախօրեին Պետրոգրադի Կ. գ-ում հաշվվում էր 20 հզ. մարդ: Հոկտ. 23-ին ընդունվեց Կ. գ-ի կանոնադրությունը, կազմակերպվեցին գլխավորևշրջանային շտաբներ: Կ. գ. հասարակական կազմակերպություն էր, ստեղծվում էր կամավոր տերիտորիալ-արտադրական սկզբունքով: Պետրոգրադում Կ. գ-ի կազմակերպիչներն էին՝ ի. Յուրենեը (գլխավոր շտաբի նախագահ), Վ. և Ե. Տրիֆոնովները, Վ. Պավլովը, Ն. Պոդվոյսկին Կ ուրիշներ, Մոսկվայում՝ Ա. Վեդերնիկովը, Ցա. Պեչեն, Ե. Ցարոսլավսկին, Վ. Ավանեսովը, Պ. Դոբրինինը և ուրիշներ: Ծայրամասերում ես Կ. գ-ի կազմակերպման մեջ վճռական դերը պատկանում էր բուշեիկներին: Պետրոգրադում և Մոսկվայում Կ. գ. Հոկտեմբերյան զինված ապստամբության առաջատար ուժն էր: Կարմիրգվարդիականները մասնակցեցին Ձմեռային պալատի գրոհին, Կերենսկի-Կրսանովի խռովության, Դուտովշչինայի, Կենտրոնական ռագայի ջախջախմանը՝ ապահովելով սովետական իշխանության հաղթական երթը: «Կարմիր գվարդիականները,— գրել է Վ. Ի. Լենենը,—կատարեցին աշխատավորներին ու շահագործվողներին շահագործողների լծից ազատագրելու ամենաազնիվ ու մեծագույն պատմական գործը» (Լենին Վ. Ի., հ. 27, էջ 293): Բանվորագյուղացիական կարմիր բանակի (ԲԳԿԲ) ձևավորումով՝ 1918-ի մարտին Կ. գ. լուծարքի ենթարկվեց, նրա լավագույն հրամանատարական կադրերը մտան ԲԳԿԲ:

Գրկ. Цыпкин Г, А., Красная гвардия в борьбе за власть Советов, М., 1967.